Թունյանը փոխնախարարի հետ պնդում է, թե արդեն 5 տարի է իրականացնում են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի 5 կետերից մեկը
Քաղաքական
13:13 08/04/2026
Հայաստան

Թունյանը փոխնախարարի հետ պնդում է, թե արդեն 5 տարի է իրականացնում են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի 5 կետերից մեկը

«Մնեք դեռ 2021 թ. հունվարի 1-ից ունենք այսպիսի ներդրված համակարգ՝ խոսքը միկրոձեռնարկատիրության արտոնյալ համակարգի մասին է, որի շրջանակներում ձեռնարկատերերը ձեռնարկատիրական հարկ չեն վճարում»,- ԱԺ տնտեսական հարցերով մշըտական հանձնաժողովում ասաց  Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան՝ բացատրելով որ այն ենթադրում է շահութահարկից, ավելացված արժեքի հարկից և շրջանառության հարկից ազատում։

Փոխնախարարը նման կերպ արձագանքեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հորդորեն, որը հորդորեց փոխնախարարաին ապացուցել էր 0% հարկման սկզբունքը վաղուց են կիրառում։

Փոխնախարարը վստահեցրեց, որ որոշ դեպքերում նրանք ազատված են նաև հարկային գործակալի պարտավորությունների կատարումից, բացի աշխատավարձի հարկվելուց։

 Պողոսյանը հայտնեց, որ այդ արտոնության ներքո են ակտիվ հարկ վճարողների 36 %-ից ավելին՝ 54 հազար տնտեսավարող սուբյեկտներ։

«Միակ պահանջը որ կա՝ իրացման շրջանառության իրական ծավալները հայտարարագրելն է՝ այդ թվում նաև հսկիչ դրամարկղային մեքենաներով, որպեսզի վստահ լինենք, որ իրացման շրջանառությամբ չի հատում  արտոնյալ շեմը՝ տարեկաբ 24 մլն դրամը։ Որը մեկ օրվա հաշվարկով 65-70 հազար դրամ է»,- ասաց փոխնախարարը։

 Բաբկեն թունյանն էլ հավելեց. «Մենք փաստացի արդեն մի քանի տարի անում ենք այն, ինչ մարդիկ մտածում են որ կարելի է անել Հայաստանում ինչ-որ բան։ Չնայած իրենց ներկայացրածը մի քիչ ուրիշ բան է»։

ՔՊ-ական հանձնաժողովի նախագահը պնդեց, որ իրենք էլ էին ասում, որ միկրոձեռնարկատերերը պետության համար ֆիսկալ առումով արժեք չեն ներկայացնում և արտոնության նպատակն է որ աշխատատեղով սոցիալական հարցեր լուծեն։

Հիշեցնենք որ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի 5 կետերից մեկով սահմանված է 0% հարկ փոքր և միջին ձեռնարկատերերի համար, իսկ ֆինանսների նախարարի տեղակալը և Բաբկեն Թունյանը խոսում են միայն միկրոձեռնարկությունների մասին։ Դժվար է պատկերացնելը, որ փոխնախարարը և հանձնաժողովի նախագահը չեն տարբերում միկրոձեռնարկատիրությւոնը ՓՄՁ-ից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թունյանը փոխնախարարի հետ պնդում է, թե արդեն 5 տարի է իրականացնում են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի 5 կետերից մեկը